Posts

Showing posts from November, 2020

«ՎԱՆ ՄԻՆԻԹ»-ի թագուհին

  Սենյակի աջ կողմում սեղանն էր, ձախ կողմում՝ պատուհանը, որը լուսավորում էր սենյակը և դեղին գույն հաղորդում պատերին։ Սեղանի վրա գրքեր էին, ափսեի մեջ դասավորված մրգեր և շոկոլադապատ թխվածքաբլիթներ։ Պատից կախված էր ժամացույց, որը ցույց էր տալիս ուղիղ ժամը երկուսը։ Ամեն ինչ նույնն էր, միայն թե․․․ - Այս ի՞նչ է, ՎԱՆ ՄԻՆԻԹ, ու՞ր եմ ես։ Երկար դադարից հետո պատի մյուս կողմից սկսեց խոսել կոշտ ձայնով մի երիտասարդ․ - Բարև, լսու՞մ ես։ - Ո՞վ է։ - Քո ներքին ձայնը։ - Լավ, հնարավոր է, որ ես գժվել եմ: Չէ՛, ես հաստատ գժվել եմ։ - Այո, դու գժվել ես։ - Ը՛խք։ Էս էր մնում պակաս՝ ինքս իմ հետ խոսայի։ Աղջիկը արդեն հավատում էր, որ դա իր ներքին ձայնն էր, բայց լսվեց մեկի ծիծաղը։ - Ի՞նչ ես հռհռում, սպասիր դուրս գամ։ - Ի՞նչ եղավ, ախ, այո, չես կարողանում դուրս գալ։ Լավ է, որ ժամանակս իզուր չեմ ծախսի, լավ կուրախանամ, միևնույնն է, չեմ վախենում մեռնելուց։ - ՎԱՆ ՄԻՆԻԹ․․․ Հիմա, սպասիր։ Աղջիկը փորձում էր ջարդել պատերը, բայց իզուր։ - Երևում է՝ լավ էլ թույլիկ ես՝ համեմատած խոսքերիդ, ՎԱՆ ՄԻՆԻԹ-ի թագուհի։ - Խոստանում եմ քեզ ս...