«Շարժասանդուղքի կանոնը» կամ «Հետ չնայե'ս»
Այս դարը նորարությունների դարն է։ Մարդիկ ընդամենը կանգնում են մեկ աստիճանի վրա և շարժասանդուղքն ինքն իրեն բարձրացնում կամ իջեցնում է։ Աստիճանների վրա կանգնած հասկանում ես, որ մարդիկ գնում-գալիս են, բայց ոչ ոք չի կանգնում։ Միայն դու ես, իսկ մնացածը մյուս կողմում են և նայելով աչքերիդ մեջ գնում են առանց հետ նայելու։ Չես կարող մեղադրել, կընկնեն՝ եթե հետ նայեն․․․