Posts

Showing posts from November, 2021

Խամրած շենքեր

Image
  Կարմիրը կորչում է ձմռան ցուրտ շնչից, Ու աշնան հետ մեկտեղ մեր շունչն է սառչում, Կապույտն է տիրել աշխարհին այս սուտ, Տերևներին թողնելով չորություն ու սարսուռ:

Զանգեցի՞ր

  – Ալյո, էստե՞ղ ես: Կարծես թե պատասխան չկա, գնացել է: Միգուցե չի էլ եղել, որ գնա: Այսքան մարդ, ինչպես չլինի պատասխանող: Հարցերը շատ են, իսկ պատասխանողներ չկան: Դե լավ մարդիկ շատ են, ինչու՞ սպասել մեկին, ում գոյության վրա նույնիսկ վստահ չես: Սպասել… Ինչքա՞ն: Օրեր, ամիսներ, տարիներ, իսկ նա կսպասե՞ր:

Պիտի ապրենք

Image
  Գիշեր էր: Նստած բազմոցին մտածում էի: Մտքերը շատ էին ու խառը, բայց ներսումս դատարկություն էր: Մի պահ փակեցի աչքերս: Մոռանալ էր հարկավոր: Սեղմել «ջնջել» հրամանը և ջնջել բոլոր հիշողությունները: Համակարգկիչների նման, երբ հիշողությունը լցվում է, ջնջում են: Ջնջում են՝ չպահելով ո՛չ երգերը, որոնք լսում էին ողջ օրը, ո՛չ նկարները, որոնք հիշեցնում էին օրերն ուրախ և տխուր: Ոչինչ, ոչինչ չենք պահում… Նորերն էլ ավելի զգուշությամբ ենք հիշում, որ չհասնի գագաթնակետին և վատերի հետ լավերն էլ ստիպված ջնջվեն:

Զարմանալի աշուն

Image
  Աշունը տարբերվում է մյուս եղանակներից իր գույներով։ Բայց գույները տարբեր են երևում յուրաքանչյուրիս համար, դրա համար մեր մեջ արթնանում են տարբեր զգացմունքներ։ Ոմանք աշնանը կարոտում են ամռան տաք օրերը, ոմանք էլ վայելում աշունը, մինչ ձմեռվա սպիտակ ու ցուրտ ժամանակների գալը։ Տաք է թվում, երբ տեսնում ես գույները և մտածում այդ ուղղությամբ․․․

Հայելու մեջ

Հայելին լավ բան է, բայց կախված է իր դիմաց գտնվող առարկայից։ Հերիք է շրջել առարկան, և կփոխվի նաև հայելային արտացոլանքը։ Ձեզ նայեք այնպես, որ սիրեք Ձեզ, և աշխատեք ձեր լավ կողմերի վրա, ոչ թե նկատեք վատը։