Posts

Showing posts from March, 2022

Անվերջ ժամանակ

 Գիտեք, երբեմն ցավը զգում եմ շատ ուշ: Ձեռքս տաք ջրի տակ պահելուց առնվազն երեք վայրկյան ոչինչ չեմ զգում: Ոմանք կսկսեն ֆիզիկայի օրենքներով փորձել բացատրել, ոմանց էլ չի հետաքրքրի, իսկ ես կփորձեմ նման զգացումներով այն բացատրել: Երբ ապշելու նորություն եմ լսում, առաջին երեք վայրկյանը չեմ զգում: Գուցե չեմ հասկանում կամ հավատում, բայց չեմ զգում ոչինչ: Լուրը կարող է լինել շատ լավը, կամ շատ վատը, սարսափելի, կամ հրաշալի: Մի պահ մեկ է դառնում ամենինչ: Այդ ոչինչ չասող ժամանակը գնալով ավելանում է և կգա մի օր, որ երևի չզարմանանք, անզգայանանք: Նման պահին կլինենք կամ ողջ, կամ մեռած: Հնարավոր է լինենք ողջ մարմնով և մեռած հոգով: Մի կողմից հրաշալի է, մի կողմից սարսափելի: Մենք չեք խաբի էլ իրար, բայց կխաբվենք: Կզգանք միմյանց հոգին, բայց չենք զգա: Էլ չենք զգա ցավ, և չենք էլ գիտակցի, երբ պիտի ցավեր: Իսկ ես զգում եմ, թե՞ ոչ: Ժամանակ է մեզ պետք կռահելու համար, անվերջ ժամանակ ու անվերջ դադար:

Մանուշակագույն

 Կարոտ կար այս բանստեղծությունների շարքում: Հեղինակը հիշում էր անցյալից մի դրվագ, որտեղ վերջին անգամ ժպտում էին հարազատի տխուր աչքերը և հեղինակի հոգին դարձնում մանուշակագույն: Ինչպես գիտենք ծիածանի վերջին գույնն է մանուշակագույնը: Հնարավոր է՝ իզուր չէ խոսվում հենց մանուշակագույնի մասին: Վերջին ոչ ուրախ, ոչ էլ տխուր գույնն է: Ծանոթ է այս իրավիճակը, երբ հրաժեշտի պահին, հիշում ենք բոլոր լավ հիշողությունները՝ ծիածանի մնացած վառ գույները, և ներկում հրաժեշտի րոպեները մանուշակագույնով՝ վերջին գույնով: Մնացած բանաստեղծությունները մյուս երանգների և գույների մասին էին, բայց ինձ հարազատ է մանուշակագույնը: Միաժամանակ և սիրում եմ որոշ երանգներ, և ատում որոշները, յուրահատուկ է այն ինձ համար, ինչպես բոլոր հրաժեշտները:

Գարուն է

 Գարունը գտնվում է ձմռան և ամռան միջև, հրաշալի ժամանակաշրջան է ապրելու համար։ Մինչ ամռան վառ հիշողությունները, անհրաժեշտ է փորձել կատարել փոփոխություններ։ Ձմռան պահածոներից հետո, անհրաժեշտ է նորից անցնել թարմ բանջարեղենին։ Ամենինչ սառեցվել է, անհրաժեշտ է վերալիցքավորել։