Կեղծ անձրևանոցներ
Ինձ չեն հասկանա հասարակ մարդիկ, Ինձ կլսեն ուրվականները, Կտեսնեն նրանք ու կղջան, Որ ունեմ հոգի անհասանելի: Ունեմ հոգի, բայց ուրվական եմ, Երևում եմ, բայց թափանցիկ, – Հասկանում ենք քեզ, բայց անզոր ենք, Դու պատկանում ես արդեն երկնքին: Հոգիս թեթև է, կբարձրանա վեր, Կդառնա անձրևանոց իմ խեղճ մարմնին, Բայց դա խաբկանք էր զուտ, մարմինս թաց է, Անձրևն ուժեղ էր, անձրևանոցը կեղծ: