Հապա բացի՛ր հեռախոսդ և նայի՛ր վերև։ Այնտեղ ցույց է տալիս հեռախոսի լիցքը՝ «զայրադկան», և ժամը։ Եթե դու երկար նայես ժամին, լիցքը կպակասի, և ի վերջո հեռախոսը կանջատվի և դու այլևս ոչինչ չես կարողանա անել։ Իսկ մինչ այդ դու կարող էիր սովորել նոր ծրագրեր և դրանով կյանքդ բարելավվել, բացի այդ կյանքդ էլ հետաքրքիր կանցնի և դու կկարողանաս լավ ապրել, կգտնես աշխատանք, իսկ եթե հաշվես, թե ինչքան ժամանակ է անցել, կամ մնացել, մյուս ժամանակդ էլ կանցնի և դու էլ «կանջատվես»։ Գիտես, երբ դու փոքր էիր հավատում էիր նրան ինչ ասում էին, դու հավատում էիր ծնողներիդ, հետո դառնում ես դեռահաս և սկսում ես հասկսնալ, որ ծնողներդ սխալ են և դու ավելի ճիշտ ես։ Վատ չէ, որ դու սեփական կարծիքդ ունես, բայց դու վստահ ես, որ ճիշտ ե՞ս։ Երբ փոքր էիր քո ճիշտը ուրիշ էր, հիմա ուրիշ, իսկ հետո․․․։ Իսկ գուցե հետո չկա: ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․//////////////////////////////////////////////․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․։ Ի՞նչ էր սա։ Հեղինակի մատն էր կպե՞լ։ Հապա ուշադիր նա...