Posts

Showing posts from March, 2021

Ընկերություն

   Հեշտ է ասել ընկերություն, բայց դժվար է գտնել այդ բառի գաղափարը: Մենք չգիտենք գոյություն ունի իրական ընկերություն, բայց կարող ենք մի պահ մոռանալ այդ վեհ գաղափարի մասին և գտնել իրական նշանակությունը: 

Ընտրիր քո տարբերակը

  Հուշում՝ երկու ճանապարհնրից միշտ ընտրիր երրորդը, այն կստեղծես դու և կլինի ամենահարմարը: Մենք հաճախ ենք հայտնվում երկընտրանքի մեջ և ընկնում մտքերով՝ փորձելով գտնել իդեալական տարբերակ, բայց իդեալական ոչինչ չի լինում, պետք է ուղղակի սխալվել և հետո երկրորդ անգամ չանել նույն սխալը, հակառակ դեպքում ամբողջ կյանքում չենք իմանա, թե ինչ կլիներ, եթե սխալվեինք և կսկսենք ակամա ավելի մեծ սխալներ գործել:

Եսասերներ ենք, բայց խղճով

   Ամենօր տեսնում եմ կյանքից հոգնած պատանիների, պատանիներից բողոքող մեծահասակների, մեծահասակներից վրդովված երեխաների, ովքեր պահանջում են նոր խաղալիք՝ անտեսելով իրենց հին խաղալիքները: Մարդիկ էլ են այդպիսին հոգնում են հին «խաղալիքներից» և պահանջում՝ նորերը: