Երբ երեխա էի, վախենում էի անկողնու տակի հրեշից, իսկ հիմա հասկանում եմ, որ այդ հրեշը այլևս վախենալու չէ: Ոչ այն պատճառով, որ իրական չէր, այլ այն, որ ավելի «վատ» հրեշների եմ տեսել…
Խնդրեմ, գիշերվա… չգիտեմ որ ժամն է, բայց մութ է... փոքր եղբայրս արթնացավ և հիշեցրեց նույն հրեշին: Միթե՞ ես էլ եմ հրեշ ինչ-որ մեկի համար: Առաջ մտածում էի, որ ընկնելուց հետո, երբ մայրիկը վերքը մշակում է, ավելի ուժեղ ցավ չկա, իսկ այդ ցավի «բուժումը» մայրիկի փչելն էր: Հիմա դուրս կգամ պատշգամբ, որպեսզի քամին ավելի ուժեղ փչի և հանգցնի հոգու տաք ցավը: Ամենաանտանելին այն է, երբ ոմանք քեզ առավոտյան արհամարհում են, դու նույնպես, որովհետև չես կարողանում խոսել, թող իրենք առաջին քայլն անեն: Ճիշտ եք, ես էլ եմ հրեշ, ինչպես բոլորս…, բայց գիշերը երկու հրեշ չի լինում, դու դառնում ես մարդ, ով լաց է լինում իրեն հիշելուց, իսկ անկողնու տակի հրեշը մնում է և հետևում քո հրեշ դառնալուն՝ մանկությունից մինչև վերջ:
Կարոտ կար այս բանստեղծությունների շարքում: Հեղինակը հիշում էր անցյալից մի դրվագ, որտեղ վերջին անգամ ժպտում էին հարազատի տխուր աչքերը և հեղինակի հոգին դարձնում մանուշակագույն: Ինչպես գիտենք ծիածանի վերջին գույնն է մանուշակագույնը: Հնարավոր է՝ իզուր չէ խոսվում հենց մանուշակագույնի մասին: Վերջին ոչ ուրախ, ոչ էլ տխուր գույնն է: Ծանոթ է այս իրավիճակը, երբ հրաժեշտի պահին, հիշում ենք բոլոր լավ հիշողությունները՝ ծիածանի մնացած վառ գույները, և ներկում հրաժեշտի րոպեները մանուշակագույնով՝ վերջին գույնով: Մնացած բանաստեղծությունները մյուս երանգների և գույների մասին էին, բայց ինձ հարազատ է մանուշակագույնը: Միաժամանակ և սիրում եմ որոշ երանգներ, և ատում որոշները, յուրահատուկ է այն ինձ համար, ինչպես բոլոր հրաժեշտները:
Ամեն մարդ պետք է կարողանա ներել: Ներել ու ազատել ներսում բնակվող թռչունին, ով կցահարում է ու ցավեցնում: Մարդիկ մտածում են իրենց հոգին է ցավում, կամ սիրտը, բայց դա ընդամենը բոլոր չներված դեպքերն են, որոնք թռչունի տեսքով փորձում են ներում ստանալ և դուրս թռչել վանդակից: Հեշտ է ներել երբ խոսում են, հասկանում միմյանց, բայց ոչ միշտ են բոլորը սիրում խոսել: Ոմանք իրենց լռությամբ անորոշություն են ստեղծում և ամենօր ավելի կողպում թե՛ իրենց, թե՛ դիմացինի վանդակը, իսկ այդ թռչունները գիշերային են: Նրանք սիրում են իրենց կապույտ երանգը թաքցնել մուգ կապույտ երկնքի մեջ, բայց երբ երկինքը սևանում է, թռչունները սկսում են երևալ: Չգիտեմ որտեղից են այդ վայրենիները, անտառից, թե՞ վրեժների բնից, բայց սիրում են իրենց ցավը մեղմացնել՝ ուրիշներին ցավ պատճառելով: Եթե ձեզ ցավեցնեն, մի՛ վարվեք իրենց նման, այլ ազատեք նրանց, միգուցե իրենք հետ վերադառնան ճիշտ ուղղին գտնելով…
Երկար մտածեցի ու որոշեցի չգրեմ: Չգրեմ ու ձեզ չտանջեմ: Ոմանք կարդում էին ու հասկանում, ոմանք ուղղակի աչքերն էին «վազեցնում» տողերի վրայով, իսկ ոմանք էլ չէին կարդում երևի:
Comments
Post a Comment