Զանգեցի՞ր
– Ալյո, էստե՞ղ ես:
Կարծես թե պատասխան չկա, գնացել է: Միգուցե չի էլ եղել, որ գնա: Այսքան մարդ, ինչպես չլինի պատասխանող: Հարցերը շատ են, իսկ պատասխանողներ չկան: Դե լավ մարդիկ շատ են, ինչու՞ սպասել մեկին, ում գոյության վրա նույնիսկ վստահ չես: Սպասել… Ինչքա՞ն: Օրեր, ամիսներ, տարիներ, իսկ նա կսպասե՞ր:
Ես յուրաքանչյուր րոպեի համար մեկ կոպեկ եմ գցում նախատեսված տուփիկի մեջ և սպասում: Արևը դուրս է գալիս, մայր մտնում՝ իր տեղը զիջելով լուսնին: Հետո լուսինն է իր տեղը տալիս արևին և հեռանում: Իսկ ես սպասում եմ, սպասում քո պատասխանին: Զանգում եմ, ծախսելով բոլոր մանկությունից կուտակած մետաղադրամները և սպասում: Սպասում չգիտեմ ինչին:
Վերջ, ամենինչ վերջ: Դու չես զոհում քեզ, ես եմ ինձ նեղություն տալով սպասում: Ես կգնամ, ու կմարի սպասելու ցանկությունը: Թողեցի հեռախոսը կախված՝ ինչպես մեր ընկերությունը, ու գնացի: Լարը ձգվեց և հեռախոսը վեր ու վար եղավ: Ես նայելով երկնքին գնացի, իսկ դու զանգեցիր: Զանգեցիր, բայց ես չիմացա, լուսինը տեսավ:
Comments
Post a Comment