Հոքուներ մաս 3

 …

Ավելի ֆսթոց,

Փոշոտ մոմակալ,

Մեծ ընտանիք:

…

Կաղնու սառած դի,

Վիրավոր մեխեր

Խորդանոցի դուռ:

…

Խունցած պատեր,

Ծեփված մասունքներ,

Ֆրանսիական պաստառների նոր տեսականի:

…

Ռադիո

Մառադոնայի գոլ,

Կառքերի շարժիչ,

…

Կաշվե պայուսակ,

Մետաքսե շարֆ,

Նորաձևություն 1889:


...

Չհանգչող մոմեր,

Աստղեր առկայծող,

Էլեկտրականություն։

Comments

Popular posts from this blog

Մանուշակագույն

Վրեժի թռչուններ

Երևի